Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այդ կազմակերպությունների էլ. փոստերը պետք է տրաքեն 10 միլիոն հայերի նամակներից». Արմեն Գրիգորյան

15:25, շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ.
«Այդ կազմակերպությունների էլ. փոստերը պետք է տրաքեն 10 միլիոն հայերի նամակներից». Արմեն Գրիգորյան

Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանն այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում համայն հայությանը կոչ անելով ասաց. «Մենք դիմում ենք բոլոր հայերին, որոնք ապրում են տարբեր երկրներում։ Երկուշաբթի օրվանից խնդրանքով դիմեք ձեր երկրների կառավարություններին, Կարմիր Խաչին, ՄԱԿ-ին, որ ստիպեն Ադրբեջանին կատարել իրենց պարտականությունը և վերադարձնել մեր գերիներին և զոհված զինվորների մարմինները։ Այդ կազմակերպությունների էլեկտրոնային փոստերը պետք է տրաքեն ձեր նամակներից։ Երկուշաբթի օրվանից 10 միլիոն հայ իր անունից, իր խոսքերով կգրի նամակ։ Հավատացե՛ք, դա կօգնի»:

2727 | 0
Facebook