Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաշինյան Նիկոլը վերջին 30 տարում Հայաստանում թույլ տված սխալների ծնունդն է». Արշալույս Մղդեսյան

04:45, շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ.
«Փաշինյան Նիկոլը վերջին 30 տարում Հայաստանում թույլ տված սխալների ծնունդն է». Արշալույս Մղդեսյան

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի տեսակ անդարդ ու մեր լեռների պես հանդարտ նայում ենք՝ ինչպես է մեր պետությունը վարի գնում: Ֆեյսբուքում աղաղակելը հաշիվ չի: Ապակողմնորրոշված ենք, իրար կոկորդ ենք կրծում, ոչ մի կողմում պատասխանատվություն վերցնող թիմ չենք տեսնում կամ չենք ուզում տեսնել: Արադարացիորեն մեղադրում ենք վարչապետին ու իր թիմին: Պետությունն ազատ անկման մեջ է, թուրքը՝ Վարդենիսի մատույցներում: Սակայն չենք ուզում հասկանալ, որ Փաշինյան Նիկոլը վերջին 30 տարում Հայաստանում թույլ տված սխալների, վարած ծուռ ու շիտակ քաղաքականության ծնունդն է: Ինչպես մինչ այդ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Խորհրդային Հայաստանի ու անկախության շարժման, Ռոբերտ Քոչարյանը՝ այդ ժամանակ ձևավորվող ու տրանսֆորմացվող հայկական էլիտայի, Սերժ Սարգսյանը՝ ամեն ինչից մի քիչ:

Բայց խոսքը վարչապետ Փաշինյանի մասին է: Էն, որ ասում են՝ ժողովրդի ծոցից դուրս եկած ղեկավար: Հասարակության մի ստվար հատվածն իսկապես աջակցում է նրան, իմ շրջապատում քիչ չեն նման մարդիկ: Գիտեք՝ ինչո՞ւ: Մեր հասարակության մի ստվար հատվածը չի սիրում, ուղղակի ատում է, որ իր ղեկավարն իրենից սոցիալապես բարձր ստատուս ու ինտելեկտ ունենա, մտածի ու գործի այլ կերպ: Մեր հասարակության մի ստվար հատվածը սիրում է Նիկոլին, նայում է հայելու մեջ ու տեսնում է նրան:

Սա ոչ լավ է, ոչ վատ, սա մեր իրականությունն է, 30 տարվա իրողությունների՝ հանրային գիտակցությունը թմրեցնող սերիալների, վատ կրթության, դեգրադացնող քաղաքական մշակույթի հանրագումարը:

Հ. Գ. Ծառն Աստծու մոտ գանգատ գնաց, թե կացինն ինձ կոտրեց, Աստված ասաց՝ մի զարմացիր. կոթը քեզանից է»։

3904 | 0
Facebook