Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում անհայտ անձը հարձակվել է եկեղեցում գտնվողների վրա. կա 2 զոհ

11:40, երկուշաբթի, 23 նոյեմբերի, 2020 թ.
ԱՄՆ-ում անհայտ անձը հարձակվել է եկեղեցում գտնվողների վրա. կա 2 զոհ

Մի քանի մարդ է դանակահարվել Քալիֆորնիայի Սան Խոսե քաղաքի բապտիստական եկեղեցում, փոխանցում է РИА Новости-ն։ «Մենք կարող ենք հաստատել, որ կա դանակի հարվածներից վնասվածքներ ստացած մի քանի մարդ, մի քանիսի մոտ վնասվածքները վտանգավոր են կյանքի համար»,- ասված է Սան Խոսեի ոստիկանության հաղորդագրության մեջ: Ավելի ուշ քաղաքապետ Սեմ Լիքարդոն հայտնել է, որ 2 մարդ մահացել է, հարձակման մեջ կասկածվողը ձերբակալված է:
     Սան Խոսեի ոստիկանությունը նշել է, որ հարձակման պահին եկեղեցում ծառայություն չի անցկացվել: Եկեղեցի են տարել անօթևան մարդկանց, որպեսզի նրանք դրսում չմնան:

ԱՄՆ-ում անհայտ անձը հարձակվել է եկեղեցում գտնվողների վրա. կա 2 զոհ
5607 | 0
Facebook