Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ուրյան բարձունքի ուղղությամբ ադրբեջանական գրոհի, իսկ Ղուշչյուլլարի հատվածում զինծառայողների շրջափակման մեջ հայտնվելու լուրն ապատեղեկատվություն է. ԱՀ ՊԲ

13:25, երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ.
Ուրյան բարձունքի ուղղությամբ ադրբեջանական գրոհի, իսկ Ղուշչյուլլարի հատվածում զինծառայողների շրջափակման մեջ հայտնվելու լուրն ապատեղեկատվություն է. ԱՀ ՊԲ

Պաշտպանության բանակը հայտնում է. «Սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվություններն այն մասին, թե իբր ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել Ուրյան բարձունքի ուղղությամբ, իսկ Ղուշչյուլլարի հատվածում ՊԲ 200 զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, կատարյալ ապատեղեկատվություն է:

Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդել էինք, հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է պահպանվել: Կոչ ենք անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»:

5553 | 0
Facebook