Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սասուն Միքայելյանը կորոնավիրուսով է վարակվել. «Հրապարակ»

08:35, երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2020 թ.
Սասուն Միքայելյանը կորոնավիրուսով է վարակվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր։ «Արհեստական շնչառական ապարատին է միացված»,- մեզ հետ զրույցում հայտնեց «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին։

Հիշեցնենք, որ Արցախից վերադառնալուց հետո տևական ժամանակ է՝ Մանվել Գրիգորյանը կորոնավիրուսային վարակով գտնվում է բժիշկների հսկողության տակ, ունի ուղեկցող ծանր հիվանդություններ։

Ի դեպ, կորոնավիրուսով վարակվել են նաև Սասուն Միքայելյանը, Ռիտա Սարգսյանը, որոնք հիվանդանոցում բուժում են ստանում»:
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

4009 | 1
Facebook