Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստեփանակերտի մոտ 250 բնակիչներ վերադարձել են իրենց տներ․ ՌԴ ՊՆ

23:40, շաբաթ, 14 նոյեմբերի, 2020 թ.
Ստեփանակերտի մոտ 250 բնակիչներ վերադարձել են իրենց տներ․ ՌԴ ՊՆ

Ստեփանակերտի մոտ 250 բնակիչներ վերադարձել են իրենց տներ, առաջին 9 ավտոբուսները ժամանել են քաղաք ռուս խաղաղապահների տեղակայումից հետո։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

«2020 թվականի նոյեմբերի 14-ին Ստեփանակերտի շուրջ 250 բնակիչներ վերադարձել են իրենց տները։ Փախստականների առաջին 9 ավտոբուսները Ստեփանակերտ են ժամանել ռուսական խաղաղապահ զորակազմի ծավալումից և դիտակետերի տեղադրումից հետո»,– ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՌԴ զինծառայողները ապահովել են ավտոբուսների անվտանգ տեղաշարժը շփման գծում:

7554 | 0
Facebook