Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը վերջին 24 ժամվա ընթացքում խաղաղապահներով ևս 20 ինքնաթիռ է ուղարկել Արցախ

09:50, շաբաթ, 14 նոյեմբերի, 2020 թ.
Ռուսաստանը վերջին 24 ժամվա ընթացքում խաղաղապահներով ևս 20 ինքնաթիռ է ուղարկել Արցախ

Ռուսաստանը վերջին 24 ժամվա ընթացքում 170 խաղաղապահով ևս 20 ինքնաթիռ է ուղարկել Արցախ, հայտնում է Риа Новости-ն` վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին:

Ավելի վաղ պաշտոնական Մոսկվայից հայտնել էին, որ ավելի քան 1100 ռուս խաղաղապահ արդեն տեղակայվել է Լեռնային Ղարաբաղում, ինքնաթիռների 73 թռիչք է իրականացվել:

Ընդհանուր խմբավորումը հրաձգային զենքով 1960 զինվորական, 90 զրահափոխադրիչ, 380 ավտոմեքենա և այլ տեխնիկա կկազմի:
     «Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի 20 «Իլ-76» ինքնաթիռ է օդ բարձրացել Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից: Ինքնաթիռները ՀՀ-ում օդանավակայան կհասցնեն ավելի քան կցորդիչներով 20 ծանրաբեռնված արտաճանապարհային ավտոմեքենա, նյութատեխնիկական օժանդակ միջոցներ, ինչպես նաև խաղաղապահ ստորաբաժանման ավելի քան 170 զինծառայող»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ:

6491 | 0
Facebook