Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ներկայացնում եմ հեռավար ուսուցման հետ կապված հիմնական հարթակները». Ժաննա Անդրեասյան

23:20, հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2020 թ.
«Ներկայացնում եմ հեռավար ուսուցման հետ կապված հիմնական հարթակները». Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ուսուցիչներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսուցման գործընթացը հիմնականում կազմակերպվելու է հեռավար եղանակով, ստորև ևս մեկ անգամ ներկայացնում եմ հեռավար ուսուցման հետ կապված հիմնական հարթակները, որ խրախուսվում են նախարարության կողմից, ուղեցույցները, առցանց դասընթացները և ռեսուրսները։

Նախարարությունը խրախուսում է երկու հիմնական հարթակի օգտագործում՝ Google Classroom և Microsoft TEAMS՝ ելնելով տեղեկատվական անվտանգության, ուսումնական գործընթացի առավել լիարժեք կազմակերպման գործիքների, անվճար լինելու հանգամանքից։

Google Classroom-ի վերաբերյալ առցանց դասընթացը պատրաստվել և ներկայացվել է դեռ օգոստոսին, բոլոր նյութերը հասանելի են, կարող եք դրանց ծանոթանալ այս հղմամբ՝ https://www.youtube.com/playlist…
     եթե աշխատում եք այս հարթակով, կարող եք միանալ նաև Google Classroom համայնքին, որտեղ կարող եք ստանալ անհրաժեշտ աջակցություն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, ինչպես նաև համայնքի մասնակից այլ ուսուցիչների կողմից՝ https://www.facebook.com/groups/google.classroom.community

Օգոստոսին պատրաստվել և ներկայացվել է նաև մյուս հիմնական հարթակի՝ Մայքրոսոֆթ թիմսի վերաբերյալ առցանց դասընթացը՝ https://www.youtube.com/watch…
     Այս հարթակով աշխատելու դեպքում կարող եք միանալ Microsoft TEAMS համայնքին՝ https://www.facebook.com/groups/ms.teams.community, որտեղ նույնպես անհրաժեշտ խորհրդատվությունն ու աջակցությունը կստանաք Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և համայնքի մասնակից ուսուցիչների կողմից։ Հիշեցնեմ, որ Microsoft TEAMS-ը սինխրոնիզացված է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի հետ և թույլ է տալիս ավելի դյուրին կառավարել ուսումնական գործընթացը։

Հեռավար դասերի կազմակերպման մանկավարժական մոտեցումների կարող եք հետևել առցանց այլ դասընթացով, որը նույնպես հասանելի է օգոստոս ամսից՝ https://www.youtube.com/watch…

Հեռավար ուսուցման կազմակերպման ուղեցույցը հասանելի է այստեղ՝ https://drive.google.com/…/1Fqjd4Pj2kejJ9iksB4GOB0rBf…/view…

Հեռավար ուսուցման նպատակով բազմաթիվ ռեսուրսներ և տեսադասեր հավաքված են հետևյալ հարթակներում՝

e-school.am
     https://lib.armedu.am
     http://esource.armedu.am/
     https://heravar.armedu.am/
     Յութուբում տեղադրված դասերին կարող եք հետևել
     armeduchannel
     eschoolarmenia
     ալիքների միջոցով։

Հեռավար ուսուցման կազմակերպման հետ կապված հարցերի պարագայում կարող եք դիմել՝
     +374 77 416040 - բովանդակային հարցերով
     +374 10 578455 /757 կամ 758/ - տեխնիկական հարցերով
     +374 10 578455 /333/ - բովանդակային հարցերով
     Տելեգրամի խումբ դպրոցների տնօրենների համար - https://t.me/joinchat/AZ87_BqFPItkoqIv96ajYg
     e-school Armenia ֆեյսբուքի էջ - https://www.facebook.com/eschoolam
     քաղաքականության և իրավական կարգավորման հարցերով՝
     +374 10 59-96-19

Հիշեցնեմ, որ դպրոցներում հեռավար կրթությունը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի թիվ 09-Ն հրամանի համաձայն։

Հավելեմ, որ հեռահաղորդակության ոլորտի օպերատորների հետ համաձայնեցվել է կրթական մատչելի սակագին՝ հիմնական հարթակների անսահմանափակ օգտագործմամբ, որի մանրամասներն ուղարկվել են մարզերի և Երևանի կրթության վարչություններին»։

4372 | 0
Facebook