Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ուղղաթիռը խոցվել է մարտական գործողությունների գոտուց դուրս». ՌԴ ՊՆ

21:40, երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ.
«Ուղղաթիռը խոցվել է մարտական գործողությունների գոտուց դուրս». ՌԴ ՊՆ

Ռուսական Մի-24-ը խոցվել է Հայաստանի օդային տարածքում՝ մարտական գործողությունների գոտուց դուրս, հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
     Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ը հայտնել էր, որ ռուսական Մի-24 ուղղաթիռը կործանվել է Հայաստանում Երասխ բնակավայրի մոտակայքում։ Ուղղաթիռը խոցվել է շարժական զենիթահրթիռային համակարգից: Զոհվել է ուղղաթիռի անձնակազմի 2 անդամ, 1-ը տարհանվել է՝ միջին ծանրության վնասվածքներով:

8820 | 0
Facebook