Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Դեմոկրատներն ամենուր «ձայներ են գտնում» Բայդենի համար». Թրամփ

23:05, չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ.
«Դեմոկրատներն ամենուր «ձայներ են գտնում» Բայդենի համար». Թրամփ

Դեմոկրատներն ամենուր «ձայներ են գտնում» ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի համար, որպեսզի վերանա հանրապետականների առավելությունը, կարծում է երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփը և հայտարարում, որ դա շատ վատ է երկրի համար։
     «Նրանք ձայներ են գտնում Բայդենի համար ամենուր՝ Փենսիլվանիայում, Վիսքոնսինում և Միչիգանում։ Շատ վատ է մեր երկրի համար։ Նրանք լարված փորձում են այնպես անել, որ Փենսիլվանիայում 500 հազար ձայների առավելությունը հնարավորինս շուտ անհետանա։ Նման կերպ նաև՝ Միչիգանում և այլ նահանգներում»,– գրել Է Թրամփը Twitter-ում։
     Ավելի վաղ Թրամփը «շատ տարօրինակ» է համարել, որ մեկ գիշերվա ընթացքում որոշ նահանգներում, որտեղ նախկինում առաջնորդում էր գործող նախագահը, առաջ է անցել Բայդենը: Բայդենը Թրամփից առաջ է անցել մի շարք նահանգներում, օրինակ՝ Միչիգանում, Վիսքոնսինում, Մինեսոթայում, որտեղ սկզբում առաջատար է եղել ԱՄՆ-ի գործող նախագահը։

9311 | 0
Facebook