Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հակառակորդը մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները

16:45, երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2020 թ.
Հակառակորդը մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները

Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150 հա տարածք: Այս մասին հայտնել է Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարը:

«Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։ Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել»,- ասված է համայնքի ղեկավարի տարածած հաղորդագրությունում:

8786 | 0
Facebook