Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուրուգվայի նախկին 4 նախագահներն իրենց պատմական համերաշխությունն են հայտնել Հայաստանին

14:15, հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ.
Ուրուգվայի նախկին 4 նախագահներն իրենց պատմական համերաշխությունն են հայտնել Հայաստանին

Ուրուգվայի նախկին 4 նախագահները հայտարարություն են տարածել ԼՂ հակամարտության հետ կապված ու իրենց «պատմական համերաշխությունը» հայտնել Հայաստանին: Այս մասին գրել է արգենտինական Infobae պարբերականը։

Խուլիո Մարիա Սանգինետին (1985-1990, 1995-2000), Լուիս Ալբերտո Լակալե Էրերան (1990-1995), Տաբարե Վասկեսը (2005-2010, 2015-2020) և Խոսե Մուխիկան (2010-2015) ստորագրել են փաստաթուղթ, որում նաև կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը և վերսկսել բանակցությունները խաղաղության հասնելու համար։ Նշվում է, որ Լուիս Լակալե Պոուն 2019-ին հանդիպել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ։

6306 | 0
Facebook