Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաքվում հայտարարել են, որ դեռ չեն պաշտպանում Ղարաբաղում ՌԴ-ից դիտորդներ տեղակայելու գաղափարը

19:40, ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2020 թ.
Բաքվում հայտարարել են, որ դեռ չեն պաշտպանում Ղարաբաղում ՌԴ-ից դիտորդներ տեղակայելու գաղափարը

Ադրբեջանը դեռ չի ողջունում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը հսկելու մեխանիզմում ռուս ռազմական դիտորդներին ընդգրկելու գաղափարը։ Այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը El Mundo թերթին տված հարցազրույցում։
     «Ադրբեջանը գործողություններ է իրականացնում ոչ թե այլ երկրի տարածքում, այլ իր ինքնիշխանության տակ գտնվող տարածքում, և մենք չենք կարծում, որ այդ զինվորականների (ռուսական ռազմական դիտորդների) ուղարկումը տեղին է։ Ներկա պահին նրանք մեզ անհրաժեշտ չեն»,- պնդել է Հաջիևը:

6203 | 0
Facebook