Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Օրհասական պահն է այսօր». Արցախի նախագահ

13:05, չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ.
«Օրհասական պահն է այսօր». Արցախի նախագահ

«Հակառակորդին զինադադար ստիպելուն ունենք ընդամենը մի ճանապարհ՝ պարտադրե՛լ զինադադար: Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել ստանձնած հումանիտար պատասխանատվությունն ու հետագայում շարունակել բանակցությունները՝ խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ, չնայած արդեն իսկ անհնարին է խաղաղ ճանապարհով, բայց ուշ չէ: Հակառակորդն ընտրել է ոչ թե ԼՂ խնդրի լուծման ճանապահը, այլ բնաջնջելու առաջին հերթին արցախահայությունը, հաջողության դեպքում՝ նաև Հայաստանը: Այդ ձեռագիրը տեսնում ենք»,- տեսաուղերձի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա հայտարարեց, որ պետք է համախմբվել, միավորվել, մասնակցել մարտական գործողություններին. «Ակնկալում եմ Սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների ակտիվ մասնակցությունը: Օրհասական պահն է այսօր՝ հայրենիքը պահելու և չպահելու, պատվով ապրելու՝ փոխարենն անպատիվ ապրելու իրավունքից հրաժարվելու: Կոչ եմ անում ոչ միայն նյութական, նաև ֆիզիկական մասնակցություն, որի կարիքը զգում ենք»:

11347 | 0
Facebook