Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թուրքիան արդի աշխարհի ամենամեծ սպառնալիքներից մեկն է». Կարպիս Փաշոյան

06:05, երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ.
«Թուրքիան արդի աշխարհի ամենամեծ սպառնալիքներից մեկն է». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էլ ի՞նչ պետք է անի Թուրքիան, որ աշխարհը հասկանա, որ այդ պետությունը՝ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, արդի աշխարհի ամենամեծ սպառնալիքներից մեկն է։ Միջազգային խուլիգան, որը շրջանցում է բոլոր կարմիր գծերը։
     Վերջին հինգ տարիներին Թուրքիան արդեն իսկ հասցրել է ներխուժել Սիրիա, Իրաք, Լիբիա, տարածքային պահանջներ է ներկայացրել հարևան գրեթե բոլոր պետություններին, կոնֆլիկտի մեջ է հայտնվել Կիպրոսի և Հունաստանի հետ։ Իսկ հիմա էլ պատերազմում է Արցախի ինքնորոշված ժողովրդի դեմ։
     Էլ ի՞նչ պետք է անի Թուրքիան, որ Օսմանյան կայսրության պատրանքներով ապրող բռնապետի չեզոքացումը դառնա տարածաշրջանային անվտանգության թիվ մեկ հրամայականը»:

3814 | 0
Facebook