Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեծ հանրահավաքը չհաջողելու մտավախություն կար, դրա համա՞ր մյուս ուժերը միացան». լրագրողը՝ Իվետա Տոնոյանին

10:20, երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.
«Մեծ հանրահավաքը չհաջողելու մտավախություն կար, դրա համա՞ր մյուս ուժերը միացան». լրագրողը՝ Իվետա Տոնոյանին

Արդեն հայտնել էինք, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Հայրենիք»-ը հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք են անցկացնելու: ԱԺ ճեպազրույների ժամին դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանին՝ լրագրողները հարցրին. «Մտավախություն ունեիք, որ ձեզ միայնակ չէր հաջողվի մեծ հանրահավաք անցկացնել, դրա համա՞ր մյուս ուժերը միացան»,- պատգամավորն ասաց. «Հանրային վստահության հետ կապված որևէ մտավախություն չենք ունեցել, պարզապես կա գործակցություն եռյակի ձևաչափով ու նպատակահարմար ենք գտել միասնաբար հանդես գալու, քանի որ օրակարգը միասնական է»:

5360 | 1
Facebook