Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ.

Թերթերի տեսություն

ՔՊ-ի վերջին նիստին ներկաները, կարելի է ասել, հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա. «Ժողովուրդ»

09:30, երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.
ՔՊ-ի վերջին նիստին ներկաները, կարելի է ասել, հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստի ժա­մանակ ՔՊ-ականները, կարելի է ասել, հարձակվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նա­խարար Արայիկ Հարությունյանի վրա:

ՔՊ-ականները փակ հանդիպմանը Հարությունյանին ներկայացրել են այն իրավիճակը, որն առկա է իր անձի հետ կապված, նշել, թե ինչ դժգոհություն է հասունանում թիմի ներսում իր նկատմամբ:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ շատ կոշտ խոսել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, ովքեր, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով խորհրդարանում լսում են այն բողոքները, որոնք Հարությունյանի հետ համագործակցելու, նրա հետ լեզու գտնելու վերաբերյալ են: Մակունցն ու Սիմիդյանը շեշտել են, որ այդ դժգոհությունները իրենք ստանում են հենց իրենց թիմի անդամներից ու հորդորել են «ուշքի գալ», փոխել աշխատելու ոճը, համագործակցել խորհրդարանի հետ, այլապես գնալով ներսում իրավիճակը լարվում է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

| | |
3695 | 0
Facebook