Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավալնին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

18:25, հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2020 թ.
Նավալնին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Ռուս գիտնական, Նյու Ջերսիի Ռաթգերս համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Երոֆեևը հայտնել է, որ քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի թեկնածությունն առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի:
     Երոֆեևի խոսքով՝ Նավալնիին առաջադրել են «ճանաչված համալսարանների մի շարք պրոֆեսորներ, որոնք զբաղվում են Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններով»:
     Նա կոնկրետ անուններ չի տվել, սակայն նշել է, որ Նավալնիին առաջադրած գիտնականները «հեղինակավոր մարդիկ» են:
     Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու կարող է առաջադրել աշխարհի ցանկացած համալսարանի պրոֆեսոր, թեկնածուի նկատմամբ որևէ կոնկրետ պահանջ չկա։ Բացի այդ, թեկնածուներ կարող են առաջադրել ազգային կառավարությունների և խորհրդարանների անդամները, պետությունների ղեկավարներն ու մի շարք այլ անձինք:
     Մինչ օրս ոչ մի ռուսաստանցի Խաղաղության Նոբելյան մրցանակ չի ստացել։ ԽՍՀՄ ժամանակներում մրցանակ է շնորհվել Անդրեյ Սախարովին (1975թ․) և Միխայիլ Գորբաչովին (1990թ․):

8226 | 0
Facebook