Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկում է ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանը

09:35, երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2020 թ.
Մեկնարկում է ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանը

Աշնանային նստաշրջանի առաջին օրը նախատեսված է ՍԴ դատավորների ընտրության հարցի քննարկումը: ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:

Օրակարգում ներառված են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հարցերը:

3594 | 0
Facebook