Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն միջազգային կարգի գլխավոր սպառնալիքն է. Չինաստան

17:55, կիրակի, 13 սեպտեմբերի, 2020 թ.
ԱՄՆ-ն միջազգային կարգի գլխավոր սպառնալիքն է. Չինաստան

Չինաստանի ՊՆ մամուլի քարտուղար Ու Ցզյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հանդիսանում է միջազգային կարգի գլխավոր սպառնալիքը:

«Բազմամյա փորձը ցույց է տալիս, որ հենց ԱՄՆ-ն է տարածքային բախումների ու անկարգությունների հրահրողը, միջազգային կարգը խախտողը և ամբողջ աշխարհում խաղաղությունը սասանողը»,- հայտարարել է նա՝ մեկնաբանելով Փենթագոնի՝ Չինաստանի ռազմական արդունաբերության ու նպատակների մասին հաշվետվությունը ԱՄՆ-ի Կոնգրեսին:

Նա հիշատակել է, որ վերջին 20 տարում ԱՄՆ-ի գործողություններն Իրաքում, Սիրիայում, Լիբիայում և այլ երկրներում հանգեցրել են գրեթե կես միլիոն մարդու մահվան:

Փենթագոնի հաշվետվությունը Ցզյանը համարել է Չինաստանի նպատակների «անիմաստ աղավաղում»:

Նշենք, որ վերոնշյալ հաշվետվության հեղինակները նշել են Չինանստանի գերակայությունը ռազական 3 ոլորտներում: Հաշվետվության մեջ նաև ասվում է, որ Չինաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից թևավոր և բալիստիկ հրթիռների ցամաքային տեղակայման ոլորտում: Չինաստանը տիրապետոմ է ավելի քան 1250 հրթիռի՝ 500-5500 հազար կմ հեռահարության: Այնինչ ԱՄՆ-ի ցամաքային տեղակայման հրթիռներն ունեն 70-300 կմ հեռահարություն, քանի որ «իրենք չէին կարող ստեղծել ավելի հեռահար զենք Միջին և փոքր հեռահարության հրթիռների սահմանափակումների մասին պայմանագրի սահմանափակումների պատճառով»:

6218 | 0
Facebook