Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան առաջին անգամ տիեզերք է ուղարկել սեփական արտադրության հրթիռ

21:15, երկուշաբթի, 31 օգոստոսի, 2020 թ.
Թուրքիան առաջին անգամ տիեզերք է ուղարկել սեփական արտադրության հրթիռ

Թուրքիան ուղեծիր է ուղարկել իր արտադրած առաջին կրիչ-հրթիռը՝ MUFS նախագծի շրջանակներում: Ծրագիրն իրականանում է 2018 թվականից՝ ROKETSAN ընկերության կողմից՝ պաշտպանական արդյունաբերության նախարարության աջակցությամբ:

Սարքը հասել է 130 կմ բարձրության վրա՝ հաջողությամբ հաղթահարելով Կարմանի գիծը (ծովի մակարդակից 100 կմ բարձրության վրա): Այս գիծն է պայմանականորեն համարվում պետությունների վերին սահման: Արբանյակի նկարով կիսվել է նախագահ Էրդողանը՝ իր թուիթերյան էջում:

MUFS նախագիծը նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականին: Մասնագետների առջև նպատակ է դրվել ստեղծել կրող-հրթիռ, որը պետք է տիեզերք հասցնի 100 կգ կշռով արբանյակ:

Թուրքիան առաջին անգամ տիեզերք է ուղարկել սեփական արտադրության հրթիռ
9663 | 0
Facebook