Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն սպառնացել է պատասխանել Արևմուտքի պատժամիջոցներին

16:05, ուրբաթ, 28 օգոստոսի, 2020 թ.
Լուկաշենկոն սպառնացել է պատասխանել Արևմուտքի պատժամիջոցներին

Արևմուտքի երկրները քննարկում են Բելառուսի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա ճնշում գործադրելու և նոր ընտրություններ անցկացնելու համար: Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը կպատասխանի այդ պատժամիջոցներին, փոխանցում է БелТА-ն: «Մենք նրանց ցույց կտանք՝ ինչ են պատժամիջոցները»: Նրա խոսքով՝ Լեհաստանն ու Լիտվան, որոնք իրենց ապրանքն ինքնաթիռներով ուղարկում էին Ռուսաստան ու Չինաստան՝ Բելառուսի տարածքով, ստիպված կլինեն թռչել Բալթիկ կամ Սև ծովով: «Նրանք մոռացել են՝ ինչ է իրենից ներկայացնում Բելառուսը, մտածել են, թե կարող են վախեցնել մեզ: Կտեսնենք՝ ով ում կվախեցնի»: Նա նաև ասել է, թե երկիրը բախվել է պատժամիջոցների ու կարող է հաղթահարել նաև նոր դժվարությունները:

6237 | 0
Facebook