Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե զրույցը կարևոր էր, ապա ինչո՞ւ ՌԴ համապատասխան գերատեսչությունը լռեց». Արմեն Աշոտյան

23:50, չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2020 թ.
«Եթե զրույցը կարևոր էր, ապա ինչո՞ւ ՌԴ համապատասխան գերատեսչությունը լռեց». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր ցերեկը տեղի էր ունեցել Մնացականյան-Լավրով հեռախոսազրույցը, որի մասին հայկական կողմը հաղորդագրություն էր տարածել։

Զրույցը տեղի էր ունեցել Արցախյան բանակցություններում առկա ճգնաժամի, Ադրբեջանի ԱԳ նախարարի մոսկովյան այցի և այդ համատեքստում Ռուսաստանի նշմարվող նախաձեռնողականության ֆոնին։

Սակայն հատկանշական է, որ օրն ավարտվեց, սակայն Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցի մասին այդպես էլ որևէ պաշտոնական հաղորդագրություն չկար։

Առաջին հայացքից այս «կազմակերպչական» խնդրի առիթով 3 հարց է ծագում։

1. Եթե այսօրվա զրույցը լոկ «տեխնիկական» էր, ապա ինչո՞ւ Հայաստանի ԱԳՆ-ն առանձին հաղորդագրություն տարածեց։ Ո՞ւմ և ի՞նչ էր ապացուցում «Иштояна видел» տրամաբանության ներքո։

2. Եթե զրույցը կարևոր էր, ապա ինչո՞ւ ՌԴ համապատասխան գերատեսչությունը լռեց։

3. Եվ վերջապես երրորդ, ամենամտահոգիչ վարկածը. կարո՞ղ է Ադրբեջանի նախարարի մոսկովյան այցի ֆոնին Մոսկվան գերադասեց պաշտոնապես լռել Երևանի հետ զրույցի մասին»։

3334 | 1
Facebook