Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելառուսական հեռուստաընկերության աշխատակիցները հեռացման դիմումներ են գրել

22:00, հինգշաբթի, 20 օգոստոսի, 2020 թ.
Բելառուսական հեռուստաընկերության աշխատակիցները հեռացման դիմումներ են գրել

«Բելառուս 5» սպորտային ալիքի 3 մեկնաբան՝ Արտաշես Անտոնյանը, Վլադիսլավ Տատուրն ու Յարոսլավ Պիսարենկոն, ինչպես նաև թղթակիցների բաժնի ղեկավար Անդրեյ Իվանովը հեռացման դիմումներ են ներկայացրել:

«Ոչ մի ափսոսանք ու տխրություն՝ միայն առաջ»,- գրել է Պիսարենկոն: Նա մյուսների հետ ակտիվորեն մասնակցում է ցույցերին: Բելառուսական ռադիոհեռուստատեսային ընկերության շուրջ 300 աշխատակից պահանջագիր է ստորագրել ընտրությունների արդյունքները չճանաչելու, քաղբանտարկյալներին ազատելու, գրաքննությունը վերացնելու պահանջով: Նրանց մեծ մասը մասնակցում է գործադուլին:

5753 | 0
Facebook