Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինսկում հակաակցիա է՝ «ի պաշտպանություն Բատկայի». աշխատողներին բերում են ավտոբուսներով

14:45, կիրակի, 16 օգոստոսի, 2020 թ.
Մինսկում հակաակցիա է՝ «ի պաշտպանություն Բատկայի». աշխատողներին բերում են ավտոբուսներով

Այսօր Մինսկի կենտրոնում սկսվել է Լուկաշենկոյի կողմնակիցների հակաակցիան՝ «ի պաշտպանություն Բատկայի»: Ականատեսները նկարահանել են՝ ինչպես են վաղ առավոտվանից ավտոբուսների շարասյուները մայրաքաղաքի տարբեր շրջաններից կենտրոնական հրապարակ բերում հերթական անգամ վերընտրված նախագահի կողմնակիցներին:

Բելառուսի տարբեր շրջաններում ևս ականատեսները նկատել են՝ ինչպես են պետական աշխատողներն առավոտյան ուղևորվում աշխատավայր, սակայն այնտեղ մտնելու փոխարեն նստում են մուտքի մոտ իրենց սպասող ավտոբուսներն ու ուղևորվում մայրաքաղաք:

Նշենք, որ ժամեր անց Մինսկի Անկախության հրապարակում բողոքի զանգվածային ակցիա է նախատեսել նաև ընդդիմությունը:

7021 | 0
Facebook