Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Առաջին իսկ խնդրանքով ՌԴ-ն կտրամադրի համակողմանի աջակցություն». Լուկաշենկո

00:25, կիրակի, 16 օգոստոսի, 2020 թ.
«Առաջին իսկ խնդրանքով ՌԴ-ն կտրամադրի համակողմանի աջակցություն». Լուկաշենկո

Առաջին իսկ խնդրանքով Ռուսաստանը կտրամադրի համակողմանի աջակցություն՝ արտաքին ռազմական սպառնալիքների դեպքում Բելառուսի անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն Ռազմավարական կառավարման կենտրոնում կայացած հանդիպման ժամանակ: Հայտնում է բելառուսական «БЕЛТА» լրատվական գործակալությունը:

«Մենք Ռուսաստանի Դաշնության հետ պայմանագիր ունենք Միութենական պետության և ՀԱՊԿ-ի շրջանակներում: Հենց այդ պահերն էլ տեղավորվում են այս համաձայնագրում: Հետևաբար, այսօր ես Ռուսաստանի Նախագահի հետ երկար, մանրամասն զրույց ունեցա իրավիճակի մասին: Եվ մենք Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել ենք, որ մեր առաջին իսկ խնդրանքով կտրամադրվի համակողմանի աջակցություն՝ Բելառուսի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար», - նշել է Լուկաշենկոն:

8049 | 0
Facebook