Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն զանգահարել է Վլադիմիր Պուտինին

17:30, շաբաթ, 15 օգոստոսի, 2020 թ.
Լուկաշենկոն զանգահարել է Վլադիմիր Պուտինին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը քննարկել են Բելառուսի նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է պաշտոնական Կրեմլը` նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է Լուկաշենկոյի նախաձեռնությամբ:

«Երկու կողմերն էլ վստահություն են հայտնել, որ ի հայտ եկած խնդիրները շուտով կկարգավորվեն, կարևորը, որ դրանցից չօգտվեն ապակառուցողական ուժերը, որոնք ձգտում են վնաս հասցնել երկու երկրների փոխշահավետ համագործակցությանը Միութենական պետության շրջանակներում», - նշվում է տարածված հաղորդագրությունում:

11706 | 0
Facebook