Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բեյրութում ուժգին պայթյունի պատճառը կարող է լինել անփութությունը․ #Reuters

19:30, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.
Բեյրութում ուժգին պայթյունի պատճառը կարող է լինել անփութությունը․ #Reuters

Բեյրութի նավահանգստի մոտ տեղի ունեցած հզոր պայթյունի հետաքննության նախնական արդյունքները ցույց են տալիս, որ պայթյունի պատճառը կարող է լինել անփութությունն ու երկար տարիներ իշխանությունների անգործությունը, գրում է Reuters-ը: Հայտնի է, որ հրդեհն սկսվել է Բեյրութի թիվ 9 պահեստում, այնուհետև այն տարածվել է թիվ 12 պահեստի տարածքում, որտեղ և պահվել է 2750 տոննա ամոնիումի նիտրատը։

Լիբանանի մաքսային ծառայության պետ Բադրի Դահերը պատմել է, որ մաքսայինները 6 անգամ փաստաթղթեր են ներկայացրել, որտեղ նախազգուշացրել են պահվող նյութի պայթյունավտանգավորության մասին:

Ավելի վաղ Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտնել էր, որ 2750 տոննա ամոնիումի նիտրատը 6 տարի պահվել է նավահանգստում՝ առանց անվտանգության միջոցառումների պահպանման:

4833 | 0
Facebook