Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բեյրութի բնակիչներին կոչ է արվել չմոտենալ պայթյունի տարածքին՝ օդի աղտոտվածության պատճառով

17:50, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.
Բեյրութի բնակիչներին կոչ է արվել չմոտենալ պայթյունի տարածքին՝ օդի աղտոտվածության պատճառով

Լիբանանի տեղական իշխանությունները հորդորել են Բեյրութի բնակիչներին չմոտենալ մայրաքաղաքի նավահանգստի այն տարածքին, որտեղ ուժգին պայթյուն էր որոտացել։ Այս մասին օգոստոսի 5-ին հայտարարվել է OTV հեռուստաալիքի կողմից: Քանի որ պայթյունի վայրում օդի աղտոտվածությունը զգալի է, հաղորդում է ТАСС-ը։

«Խորհուրդ չի տրվում մոտենալ Բեյրութի նավահանգստի պայթյունի գոտուն, ինչպես նաև նավահանգստի հյուսիսում գտնվող լեռնային տեղանքին, քանի որ աղտոտված օդը քամու միջոցով տեղաշարժվում է»,-հայտնել է հեռուստաալիքը՝ մեջբերելով օդերևութաբանական վարչության տվյալները։

5523 | 0
Facebook