Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բեյրութի պայթյունից հայեր են զոհվել

10:10, չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.
Բեյրութի պայթյունից հայեր են զոհվել

Երեկ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ: Լիբանանյան լրատվամիջոցները հայտնում են, որ զոհերի թվում կան նաև ազգությամբ հայեր:

Արդեն հայտնել էինք երիտասարդ հայուհու և հայ քաղաքական գործչի մահվան մասին:

«Արևելք լրատուականի» տեղեկություններով՝ պայթյունի զոհ է դարձել նաև հալեպահայ ազգային գործիչ Աբրահամ Զուպրիկյանը: Նա եղել է Հնչակյան կուսակցության անդամ, եղել է Հալեպի Կիլիկյան վարժարանի հոգաբարձության ատենապետը:

Պայթյունը ցնցել է նավահանգստին մոտ գտնվող հայաբնակ Բուրջ համուդ ավանը:

3987 | 0
Facebook