Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերը 2-3 անգամ ավելի շատ են, քան նշվում է․ #BBC

17:45, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ.
Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերը 2-3 անգամ ավելի շատ են, քան նշվում է․ #BBC

Իրանի ղեկավարությունը թաքցրել է կորոնավիրուսով վարակվածների և մահացությունների վերաբերյալ իրական թվերը, որոնք 2-3 անգամ ավելի են, հայտնում է BBC-ն՝ հղում անելով BBC-ի իրանական ծառայությանը։
     Հուլիսի 20-ի դրությամբ Իրանում մոտ 42 հազար մարդ է մահացել COVID-19-ի հետևանքով, սակայն, Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն, այդ թիվը 14,5 հազար է:

Միևնույն ժամանակ կորոնավիրուսի հետևանքով երկրում առաջին մահը գրանցվել է հունվարի 22-ին, սակայն հանրությանն այդ մասին հայտնել են միայն փետրվարին: Տվյալները BBC-ին փոխանցել է անանուն աղբյուրը։

5097 | 0
Facebook