Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայի նախկին փոխվարչապետին սպառնում է 15 տարվա ազատազրկում

15:50, ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ.
Իտալիայի նախկին փոխվարչապետին սպառնում է 15 տարվա ազատազրկում

Իտալիայի Սենատը թույլ է տվել քրեական գործ հարուցել նախկին փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Մատեո Սալվինիի դեմ: Նա մեղադրվում է 2019-ի օգոստոսին ներգաղթյալների մուտքն Իտալիա արգելելու համար, գրում է BBC News-ը: «Lega Nord» աջակողմյան լիգայի առաջնորդ Սալվինին մեղադրվում է ավելի քան 100 փախստականի ապօրինի կալանավորելու մեջ։ Վերջինները Հյուսիսային Աֆրիկայից 19 օր շարունակ նավարկել են, սակայն նրանց թույլ չեն տվել ուղևորվել Լամպեդուսա նավահանգիստ:

Նախկին պաշտոնյային սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: Նշվում է, որ նրա մասնակցությամբ հետաքննվում է ևս մեկ գործ:

6504 | 1
Facebook