Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Դիմորդների խնդիրը` օդում կախված․ «Հրապարակ»

09:05, հինգշաբթի, 23 հուլիսի, 2020 թ.
Դիմորդների խնդիրը` օդում կախված․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում երեկ հրավիրված քննարկման արդյունքում այդպես էլ չեն կարողացել լուծում գտնել բարձր միավորներով բուհերից դուրս մնացած դիմորդների խնդրին։ Քննարկմանը մասնակցել են ինչպես հանձնաժողովի անդամներ, այնպես էլ ԳԹԿ-ի, ԿԳՄՍՆ-ի, տեսչական մարմնի ներկայացուցիչներ: Բոլոր պատգամավորների հարցադրումը մեկն է եղել՝ ինչո՞ւ այսպես ստացվեց։

Նախարարության ներկայացուցիչները հիմնավորել են, որ խնդիրը մասնագիտության ընտրության առաջնային հայտի հետ է կապված, որի պատճառով էլ բարձր միավոր ստացած դիմորդները, որոնք առաջին հայտով չեն նշել տվյալ մասնագիտությունը, չեն ընդունվել, իսկ ցածր միավոր ստացած, բայց առաջին հայտ լրացրած դիմորդներն ընդունվել են։ Պատգամավորները խնդրել են ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներին, որ լուծումներ առաջարկեն։ Ի պատասխան լսել են, որ 739 դրական միավոր ստացած և դուրս մնացած դիմորդներից մոտ 500-ը համաձայնել է մասնակցել երկրորդ փուլով անցկացվող մրցույթին՝ թափուր տեղեր ունեցող ֆակուլտետներում, իսկ մնացածի հարցն առկախված է։ Նախարարության ներկայացուցիչները հստակ ասել են՝ բացառվում է, որ լրացուցիչ տեղեր բացվեն, քանի որ տեղերը հատկացվել են ըստ լիցենզիայով սահմանված քանակի»։

Մանրամասները՝ թերթի համարում։

3033 | 0
Facebook