Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրազիլիայի նախագահը վետո է դրել պարտադիր դիմակ կրելու օրենքի վրա

13:35, շաբաթ, 04 հուլիսի, 2020 թ.
Բրազիլիայի նախագահը վետո է դրել պարտադիր դիմակ կրելու օրենքի վրա

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն վետո է դրել հասարակական վայրերում պարտադիր կերպով դիմակ կրելու մասին օրենքի վրա, հայտնում է G1 պորտալը:
     Ընդունված օրենքի համաձայն, դիմակը պարտադիր էր լինելու առևտրային, արդյունաբերական և այլ հաստատություններում։
     Բացի այդ, ըստ նախագահի, հիմնարկությունները նույնպես պարտավոր չեն անվճար դիմակներ տրամադրել աշխատողներին և հաճախորդներին:
     COVID-19-ի դեպքերի ընդհանուր թիվը Բրազաիլիայում 1 539 081 է, մահացել է 61 884 մարդ, ապաքինվել՝ 852 816-ը:

8767 | 0
Facebook