Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամենահարմար պահն է, որ Արցախը օգնության ձեռք մեկնի ԱՄՆ-ին». Սուրեն Սարգսյան

09:50, երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ.
«Ամենահարմար պահն է, որ Արցախը օգնության ձեռք մեկնի ԱՄՆ-ին». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ` հիմա ամենահարմար պահն է, որ Արցախը օգնության ձեռք մեկնի ԱՄՆ-ին:

Արցախի իշխանություններին առաջարկում եմ «Made in Artsakh» վերարտադրությամբ դիմակներ և ալկոգելեր առաքել ԱՄՆ:

Հիմա ամենահարմար պահն է, բացատրեմ՝ ինչու.
     1. Նախ իրավիճակը կորոնավիրուսի հետ ամենաբարդն է ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Քալիֆորնիայում: Կարծում եմ՝ կարիք չկա հիմնավորելու, թե ինչու է պետք օգնություն առաքել ասենք Լոս Անջելեսի քաղաքապետարանի անունով:
     2. Կոնգրեսում լսումներ են կապված ֆինանասկան հատկացումների, այդ թվում՝ Արցախի օգնության չեղարկման հետ: Այս փոքր, բայց սիմվոլիկ օգնությունը շատ տեղին ու ժամանակին կլինի նաև մեր լոբբիստների աշխատանքի համար:
     3. Լոս Անջելես-Երևան ուղիղ թռիչք լինելու է հուլիսի 11-ին, եթե նույն ինքնաթիռը հետ է մեկնելու, մեր գործը հեշտանում է` կազմակերպելու առաքումը:
     4. Ադրբեջանցիք տասնյակ տոննաների օգնություն են առաքում ԱՄՆ, բայց, վստահեցնում եմ, Արցախի օգնության էֆեկտը շատ ավելի մեծ կլինի:
     5. ԱՄՆ-ն մեզ միլիոնավոր դոլարների օգնություն է տրամադրել համավարակի հաղթահարման համար և շարունակում է մնալ միակ պետությունը, որ ուղիղ աջակցել է Արցախին տարբեր ծրագրերով:
     6. Պատմական շանս է ցույց տալու, որ Արցախը չճանաչված, բայց կայացած պետություն է:

Ընկերներիս խնդրում եմ այս առաջարկությունը հասցնել Արցախի իշխանություններին»:

4554 | 0
Facebook