Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ընտրությունները կեղծեցին, պրծան, հիմա էլ ուզում են պատմությունը կեղծեն». Արթուր Հովհաննիսյան

01:00, երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ.
«Ընտրությունները կեղծեցին, պրծան, հիմա էլ ուզում են պատմությունը կեղծեն». Արթուր Հովհաննիսյան

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Անկեղծորեն ուրախացա, երբ իմացա, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու վաղվա նիստին․ մարդկանց մեջ դեռ կա հանրության աչքին չերևալու գիտակցումը։

Հետո իմացա, որ նույն ԲՀԿ-ն, հին ՀՅԴ-ն ու նորաստեղծ Հայրենիք «կուսակցությունը» հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ պահանջում են քր․ գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ:
     Ընտրությունները կեղծեցին պրծան, հիմա էլ ուզում են պատմությունը կեղծեն։

Ախր ձեր մերժման փաստը արձանագրված է պատմականորեն ու դաջված է մարդկանց հիշողություններում։

Հիմա ի՞նչն եք ուզում կեղծել. պատմությո՞ւնը, թե՞ մեր հիշողությունը»:

5914 | 0
Facebook