Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գինը թանկացել է 20 դրամով

10:45, չորեքշաբթի, 17 հունիսի, 2020 թ.
Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գինը թանկացել է 20 դրամով

Այսօր առավոտյան Հայաստանի բենզալցակայաններում բենզինի ու դիզվառելիքի գները կրկին աճել են: Համաձայն տեղեկությունների՝ այս պահին բենզինի ռեգուլյար տեսակի արժեքը 280-ից դարձել է 300 դրամ։ Համարժեքորեն աճել են նաև պրեմիում, սուպեր տեսակները, ինչպես նաև դիզվառելիքի՝ սովորական և եվրո տեսակները։ Ասում են՝ վերջին ամսում վառելանյութի շուկայում սա առաջին և կտրուկ թանկացումն է։ Համաձայն շրջանառվող լուրերի՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում մենք կնկատենք նոր թանկացումներ։ Ասում են նաև, որ Հայաստանում վերականգնվում են վառելիքի գնագոյացման «ՀՀԿ»-ական մեթոդները, քանի որ աշխարհում շարունակվում է վառելիքի գնի նվազումը, իսկ Հայաստանում հակառակը՝ թանկանում է։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
28840 | 1
Facebook