Իտալական Բերգամո քաղաքի դատախազությունը, որը ուսումնասիրում է համավարակի ընթացքը և իշխանությունների քայլերը կորոնավիրուսի տարածմանը, հարցաքննության է հրավիրել վարչապետ Ջուզեպպե Կոնտեին, հայտնում է ANSA-ն:
«Ուրբաթ կպատասխանեմ հարցերին և պատշաճ կերպով կներկայացնեմ ինձ հայտնի փաստերը: Դա իմ պարտականությունն է»,- հայտարարել է Կոնտեն:
Նշվում է, որ այս հետաքննությունը վերաբերում է նրան, թե ինչո՞ւ իշխանությունները հրաժարվեցին Հյուսիսային Իտալիայի Բերգամո շրջանի երկու բնակավայրերը՝ Նեմբրոն և Ալցանո Լոմբարդոն «կարմիր գոտի» հայտարարել՝ կորոնավիրուսի առաջին դեպքերի հայտնաբերումից հետո:
Համաձայն Worldometer-ի տվյալների՝ հունիսի 10-ի դրությամբ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու՝ 235 763, մահվան՝ 34 114 դեպք։ Ապաքինվել է 169 939 հիվանդ: