Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կալիֆորնիայում՝ #Amazon-ի բաշխիչ կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել

15:40, շաբաթ, 06 հունիսի, 2020 թ.
Կալիֆորնիայում՝ #Amazon-ի բաշխիչ կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել

Amazon-ի՝ Հարավային Կալիֆորնիայում գտնվող բաշխիչ կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել։ Բաշխիչ կենտրոնն օգտագործվում է որպես առաքման ենթակա ապրանքների կենտրոն, հաղորդել է CNN-ը: Ըստ հեռուստաալիքի՝ միջադեպի հետևանքով փլուզվել են շենքի ամբողջական հատվածներ և պահեստի տանիքը: Տուժածներ չկան։
     Ռեդլենդս քաղաքի ներկայացուցիչ Կարլ Բեյքերը հայտարարել է, որ հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են եղել ոչ միայն քաղաքի, այլև Սան Բերնարդինոյի շրջանի հրշեջները: Հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են:

Կալիֆորնիայում՝ #Amazon-ի բաշխիչ կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել
8452 | 0
Facebook