Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արեգակի վրա գրանցվել է երեք տարվա ընթացքում ամենահզոր բռնկումը

18:25, կիրակի, 31 մայիսի, 2020 թ.
Արեգակի վրա գրանցվել է երեք տարվա ընթացքում ամենահզոր բռնկումը

SDO ուղեծրային աստղադիտարանին հաջողվել է արձանագրել Արեգակի մակերևույթին վերջին երեք տարվա ընթացքում ամենահզոր բռնկումը, որը ցույց է տալիս Արեգակի վրա «ձմեռման» աննորմալ երկար և հանգիստ ժամանակաշրջանի ավարտը, գրում է ТАСС-ը՝ հղում անելով ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի (ФИАН) գլխավոր գիտաշխատող Սերգեյ Բոգաչևին։

«Մի բան հաստատ է, որ նոր ցիկլ է սկսվել, և այն ամբողջությամբ կորոշի մեր առաջիկա տասնմեկ տարիների ընթացքը»,- նշել է Բոգաչևը:

Աստղագետները նշում են, որ Արեգակի վրա պարբերաբար բռնկումներ են լինում, որի ընթացքում այն կտրուկ արձակում է հսկայական քանակությամբ էներգիա՝ տեսանելի լույսի, ջերմային և ռենտգենյան ճառագայթման ալիքների տեսքով: Այսպիսի հզոր իրադարձությունները կարող են խաթարել Երկրի ուղեծրում առկա արբանյակների աշխատանքը և ազդել Երկրի վրա ռադիոկապի համակարգերի աշխատանքը, ինչպես նաև՝ ազդել տիեզերագնացների առողջության վրա:
     Նոր բռնկումը ցույց է տալիս, որ այն «դուրս է եկել քնից»:

8785 | 0
Facebook