Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ եղբոր կողմից մաքսանենգ ծխախոտ արտահանելու լուրի մասին

14:30, շաբաթ, 16 մայիսի, 2020 թ.
Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ եղբոր կողմից մաքսանենգ ծխախոտ արտահանելու լուրի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ մամուլում հրապարակված լուրերին, ըստ որի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Հայաստանից մաքսանենգ ճանապարհով սիգարետ է արտահանել։

«Տեղյակ եմ, որ Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայացրել և ուրախ եմ, որ տեղի կունենա հրապարակային դատական պրոցես, և այդ հարցին ոչ թե ես պատասխանելու կարիք և անհրաժեշտություն կունենամ, այլ դատական գործընթացի ընթացքում դուք բոլորդ հրապարակայնորեն հնարավորություն կունենաք տեսնելու, թե ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ: Այստեղ կա մի նրբություն, որ ես ուզում եմ նշել. այդ ծխախոտի արտահանման պարագայում (սա անձնական հարթությունից դուրս) ՀՀ մաքսային մարմինները ոչ մի իրավախախտում թույլ չեն տվել, ոչ մի չարաշահում, ոչ մի արտոնյալ վիճակ ոչ մեկի համար չի ստեղծվել: Էդ արտահանողներն իրենք էին, որ պիտի արտահանեին 3-րդ երկիր և դա փորձել են ապօրինի կերպով վաճառքի հանել մի երկրում, որը չէին կարող անել, և դրանով արդեն, կարծում եմ, այդ երկրի իրավապահ մարմինները պետք է զբաղվեն և բոլոր մեղավորներին պատժեն»,- հայտնեց վարչապետը:

12847 | 0
Facebook