Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հերթական առցանց վարպետաց դասը կվարի Սերգեյ Նակարյակովը

11:05, կիրակի, 10 մայիսի, 2020 թ.
Հերթական առցանց վարպետաց դասը կվարի Սերգեյ Նակարյակովը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է «Մաեստրո» վարպետաց դասերի շարքը։ Նախագծի երկրորդ առցանց դասը տեղի կունենա մայիսի 11-ին և կվարի մեր ժամանակների փայլուն շեփորահարներից մեկը՝ Սերգեյ Նակարյակովը։

Իր վիրտուոզության և կատարողական ինքնատիպ ոճի համար նրան անվանել են «Շեփորի Պագանինի» կամ «Շեփորի Կարուզո»։ Սերգեյ Նակարյակովը հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում և ելույթ է ունեցել աշխարհի առաջատար նվագախմբերի, դիրիժորների և երաժիշտների հետ։

Վարպետաց դասին միանալու‚ ինչպես նաև այլ մանրամասների կարելի է ծանոթանալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում։

4571 | 0
Facebook