Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շվեդ համաճարակաբանը #COVID_19-ի դեմ պայքարում հիմնական 2 միջոց է մատնանշել

16:40, երեքշաբթի, 05 մայիսի, 2020 թ.
Շվեդ համաճարակաբանը #COVID_19-ի դեմ պայքարում հիմնական 2 միջոց է մատնանշել

Շվեդիայի կառավարության և ԱՀԿ գլխավոր քարտուղարի խորհրդական Յոհան Գիզեկեն РБК-ին տված հարցազրույցում նշել է, որ Շվեդիայի իշխանությունները կորոնավիրուսի դեմ ձեռնարկել են միայն այն միջոցառումները, որոնք գիտական հիմնավորում ունեն։

«Այդ միջոցները, մեր կարծիքով, երկուսն են։ Նախևառաջ պետք է լվանալ ձեռքերը, ինչի մասին մենք գիտենք արդեն 150 տարի։ Եվ երկրորդը՝ հարկավոր է պահպանել սոցիալական հեռավորությունը»,- ասել է Գիզեկեն։

Ըստ համաճարակաբանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մյուս միջոցների առավելությունն ակնհայտ չէ։

Բացի այդ, Գիզեկեն նշել է շվեդների բարձր կարգապահությունը, ովքեր կատարում են սոցիալական հեռավորությունը պահպանելու բոլոր ցուցումները։

Շվեդիան նախկինի պես հարկ չի համարում ուժեղացնել սահմանային հսկողությունը։

9173 | 0
Facebook