Խնդրում ենք սպասել...

Համացանց

Թուրքիայից Հայաստան տեղափոխված քաղաքացիները կմեկուսացվեն Լոռու մարզում

18:55, ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ.
Թուրքիայից Հայաստան տեղափոխված քաղաքացիները կմեկուսացվեն Լոռու մարզում

Լոռու մարզպետարանը հայտնում է. «ՀՀ պետության աջակցությամբ Թուրքիայից ավտոբուսներով Հայաստան տեղափոխված 73 ՀՀ քաղաքացիները 14 օր կմեկուսացվեն Լոռու մարզի բարձրակարգ հյուրանոցներում:
     Նրանց մարզի ղեկավարի հանձնարարությամբ դիմավորել են մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանը և Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը:
     Անմիջապես իրականացվել է քաղաքացիների բուժզննում, ջերմաչափում, և նրանք մեկուսացվել են հյուրանոցային սենյակներում:
     Բոլոր ծախսերը հոգում է պետությունը. քաղաքացիներն ապահովված են 3-անգամյա սննդով, հիգիենիկ բոլոր անհրաժեշտ պարագաներով: Սենյակներում առկա է նաև հեռուստացույց դիտելու և ինտերնետից օգտվելու հնարավորություն:
     Քաղաքացիներն ամենօրյա ռեժիմով կգտնվեն Լոռու մարզպետարանի հոգածության ներքո»:

10158 | 0
Facebook