Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայի վարչապետն ամբողջ երկրում սահմանափակել է տեղաշարժը

14:05, երեքշաբթի, 10 մարտի, 2020 թ.
Իտալիայի վարչապետն ամբողջ երկրում սահմանափակել է տեղաշարժը

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ստորագրել է հրամանագիր, որով մարտի 10-ից սահմանափակվում է մարդկանց տեղաշարժը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար, գրում է ТАСС-ը։ Դպրոցներն ու բուհերը փակ կլինեն մինչև ապրիլի 3-ը։
     Արգելվել են հավաքույթները, սպորտային միջոցառումները՝ բացառությամբ միջազգայինների։ Կոնտեն բոլոր բնակիչներին կոչ է արել մնալ տանը և դուրս գալ միայն անհետաձգելի գործերով: Բոլոր մարզաձևերը, ներառյալ ֆուտբոլի ազգային առաջնությունը, կդադարեցվեն: Միայն բացօթյա մարզումները և օլիմպիական խաղերին նախապատրաստվելը կթույլատրվի՝ պայմանով, որ ձեռնարկվեն նախազգուշական բոլոր միջոցները և մարզումները կանցնեն բաց երկնքի տակ: Բացի այդ, ցանկացած խմբային հանդիպումներ արգելված են:

Համաձայն վերջին տվյալների՝ Իտալիայում վարակակիրների թիվը գերազանցել է 9 հազարը: Ավելի քան 700 մարդ բուժվել է, մահացել է 463 քաղաքացի:

8099 | 0
Facebook