Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պայքարելու ենք մինչև վերջ». ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն

23:20, չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ.
«Պայքարելու ենք մինչև վերջ». ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն

«Ասացին՝ ինձ բերման են ենթարկել ինքնիրավչության կասկածով: Չեմ հասկանում՝ դա ինչ է նշանակում: Չկա իմ պաշտոնից բխող մի գործողություն, որը ես չեմ կատարել»,- դուրս գալով Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքից, ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանը: Նա ասաց, որ շարունակելու են աշխատել բնականոն հունով՝ պնդելով, որ կենտրոնի փակումն ու Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելն ապօրինի որոշում է: Իրենք՝ ամբողջ աշխատակազմով, պայքարելու են այդ որոշման դեմ: «Վարչապետն ասաց՝ ամեն մեկս մի վարչապետ ենք: Այստեղ այսքան վարչապետ կա, մենք պնդում ենք, որ նախարարության որոշումը սխալ է, ինչո՞ւ մեր ասածը տեղ չի հասնում»,- ասաց Հակոբյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արամ Հակոբյանին բերման ենթարկելուց հետո կենտրոնի աշխատակիցներն, ի նշան բողոքի, եկել էին ոստիկանական բաժանմունքի դիմաց:

5323 | 0
Facebook