Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

#Disney-ի նոր ղեկավար է դարձել Բոբ Չապեկը

16:45, չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ.
#Disney-ի նոր ղեկավար է դարձել Բոբ Չապեկը

Ամերիկյան խոշոր Walt Disney ընկերություն գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերը հրաժարական է ներկայացրել, իսկ նոր տնօրեն է նշանակվել Բոբ Չապեկը։ Այս մասին հայտնի է դարձել ընկերության կայքում հրապարակված հայտարարության միջոցով։

Այգերը, ով ընկերության ղեկավարն է 2005 թվականից, կշարունակի աշխատել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։ Նա կզբաղեցնի խորհրդի գործադիր տնօրենի պաշտոնը: Գործարարը, մասնավորապես, պատասխանատու կլինի Դիսնեյի ստեղծագործական բաժնի աշխատանքների համար:

Չապեկը Disney-ում է աշխատում շուրջ 27 տարի:

«Ուոլթ Դիսնեյ» ընկերության գլխամասային գրասենյակը տեղակայված է Բըրբենքում: Ընկերության շուկայական կապիտալիզացիան գնահատվում է մոտավորապես 230 միլիարդ դոլար:

Ըստ CNBC-ի, ղեկավարության փոփոխության մասին լուրերից հետո, Disney-ի բաժնետոմսերը նվազել են 2,5%-ով:

34700 | 0
Facebook