Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Այստեղ ես վտանգներ եմ տեսնում». Արցախի նախագահի թեկնածու

21:35, երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ.
«Այստեղ ես վտանգներ եմ տեսնում». Արցախի նախագահի թեկնածու

«Դաշնակցությունը չէր կարող անմասն մնալ Արցախում համապետական ընտրություններից»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ՀՅԴ-ն մասնակցում Արցախի Հանրապետությունում համապետական ընտրություններին:

Նրա խոսքով՝ կոռուպցիան, ընտրությունների կեղծումը և նմանատիպ երևույթները Արցախում «հարաբերական հասկացություններ» են:

Անդրադառնալով Դաշնակցության ծրագրերին՝ Իշխանյանն ասել է. «Մենք արտաքին քաղաքականության վրա, ուզած թե չուզած, մեր շեշտադրումները պետք է անենք, Արցախի տարածքային ամբողջականության մասին հստակ խոսենք՝ ունենալով ղարաբաղյան հիմնահարց, բանակցային գործընթաց և որոշ մտահոգություններ: Բնականաբար, պետք է խոսենք նաև սոցիալական արդարության մասին, «ազգ-բանակ» հայեցակարգի արմատավորման մասին: Մենք պիտի խոսենք նաև վերաբնակեցման քաղաքականության մասին, Արցախ-Հայաստան հարաբերությունների մասին»:

Հարցին, թե այսօր ՀՀ իշխանությունները միջամտո՞ւմ են սպասվող արցախյան ընտրություններին, նախագահի թեկնածուն պատասխանել է. «Հայաստաից միշտ էլ միջամտել և միջամտում են արցախյան ընտրություններին և պետք է միջամտեն: Բայց այս միջամտելու հարցը, այդ բառը, մենք պետք է չակերտյալ հասկանանք. կարծում եմ՝ չպետք է կոպիտ քաղաքական միջամտության մասին խոսք լինի: ՀՀ վարչապետը ուղղակիորեն ասել էր՝ եթե Ղարաբաղում նախընտրական գործընթացները չեն ընթանում հայաստանյան քաղաքական գործընթացներին համահունչ, ինքն ուղղակի կոչով կդիմի Արցախի ժողովրդին: Այստեղ ես վտանգներ եմ տեսնում: Չեմ կարծում, որ ՀՀ իշխանությունը այդ կոպիտ, քաղաքական միջամտությունը կունենա: Հետևելով Ախ նիստերին, հայտարարություններին՝ ենթադրում եմ, որ նման երևույթներ չեն լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Այստեղ ես վտանգներ եմ տեսնում». Արցախի նախագահի թեկնածու
6049 | 1
Facebook