Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայի հյուսիսը կարանտինում է

11:40, երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.
Իտալիայի հյուսիսը կարանտինում է

Իտալիայի իշխանություններն արտակարգ միջոցառումներ են իրականացնում կորոնավիրուսի տարածումը երկիր կանխելու համար: Անցած հանգստյան օրերին երկրում մահացել է 3 մարդ, վարակվածների թիվը հասել է 150-ի: Իտալիայի որոշ քաղաքներում կարանտինային ռեժիմ է, դրանք փակ են, որոշ վայրերում էլ չեղարկվել են զանգվածային միջոցառումները:

Վենետիկի իշխանությունները որոշել են ժամկետից շուտ ավարտել կառնավալը, փակվել է Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնը, մոդելյոր Ջորջիո Արմանին իր վերջին հավաքածուն ներկայացրել է դատարկ դահլիճում:

Դեռ պարզ չէ, թե կորոնավիրուսի բռնկումն ինչ ճանապարհով է եղել, սակայն դրա ծավալներով Իտալիան առաջինն է Եվրոպայում և երրորդը՝ աշխարհում՝ Չինաստանից, Հյուսիսային Կորեայից ու Ճապոնիայից հետո:

9839 | 0
Facebook