Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կորոնավիրուսից մահացել է առաջին եվրոպացին

11:05, շաբաթ, 22 փետրվարի, 2020 թ.
Կորոնավիրուսից մահացել է առաջին եվրոպացին

Իտալիայում COVID-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից առաջին անգամ մահացել է ԵՄ քաղաքացի, գրում է DW-ն։ Փետրվարի 21-ին Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան հայտարարել է, որ մահացել է Իտալիայի 78-ամյա բնակիչը։ Նախարարաի խոսքով` տղամարդը 10 օր բուժում է ստացել Վենետոյի շրջանի հիվանդանոցներից մեկում: COVID-19 վարակի առնվազն 14 դեպքի մասին հայտնի է դարձել Լոմբարդիայի շրջանում: Լոմբարդիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել հանրային միջոցառումները ու առնվազն մեկ շաբաթով դադարեցրել դպրոցների, մարզական կենտրոնների, բարերի ու դիսկոտեկների գործունեությունը մի շարք քաղաքներում:

Իտալիայի վարչապետ Զուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ իշխանությունները նախապատրաստվել են բռնկմանը ու «կարևոր նախազգուշական միջոցներ» կձեռնարկեն:

15304 | 0
Facebook